Հինգշաբթի, 09.04.2026, 05:23
Դուք մուտք եք գործել որպես՝ Հյուր | Խումբ "Гости"Ողջույն Հյուր
Գլխավոր էջ | Իմ պրոֆիլը | Գրանցում | Ելք | Մուտք

Statusscka.do.am Ո՞վ Ասեց,Որ Չկա

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 04 » Չափազանց օգտակար հավելված Google Chrome ինտերնետ դիտարկչի համար: Speed Dial 2
19:07
Չափազանց օգտակար հավելված Google Chrome ինտերնետ դիտարկչի համար: Speed Dial 2

Համոզված եմ, որ բլոգի այցելուներից շատերը նախընտրում են օգտագործել հենց Google Chrome ինտերնետ դիտարկիչը, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս անպայման տեղադրել այս հավելվածը: Այն ամբողջովին փոխում է Chrome-ի ոչ այդքան ֆունկցիոնալ սկզբնական էջը: Հավելվածը հնարավորություն է տալիս ձեռքով ավելացնել հաճախակի այցելվող կայքերի ցուցակ և դրանց կցել ցանկացած լուսանկար (Chrome-ի ստանդարտ էջը ավտոմատ է որոշում ցուցադրվող կայքերը և դրանց լուսանկարները): 


Հավելվածի շնորհիվ կարող եք նաև ստեղծել տարբեր խմբեր և կայքերը դասավորել այդ խմբերի մեջ: Հավելվածի կարգավորումների միջոցով կարող եք կատարել մի շարք փոփոխություններ (օր. փոխել ֆոնի նկարը, կարգավորել ցուցակում ցուցադրվող կայքերի չափսերը և այլ պարամետրեր): 

Ինչպես տեղադրել և օգտագործել

1. Այցելեք այս կայքը:
2. Ներբեռնեք և տեղադրեք հավելվածը:
Եթե հավելվածը չի տեղադրվում, ապա ներբեռնեք Google Chrome դիտարկչի վերջին տարբերակը:


3. Սեղմեք + նշանի վրա և լրացրեք կայքի տվյալները՝ հասցեն, անունը, նկարի ինտերնետային հասցեն, կամ ընտրեք եղած նկարներից որևէ մեկը, ընտրեք խումբը կամ ստեղծեք նոր խումբ: Եթե նկարը չեք ընտրում, ապա այն ավտոմատ կգեներացվի տվյալ կայք այցելելու դեպքում (լուսանկարի թարմացման ինտերվալը կարող եք փոխել կարգավորումներում):


Եթե ցանկանում եք փոխել եղած կայքի տվյալները կամ թարմացնել նկարը, ապա մկնիկի աջ կոճակով սեղմեք տվյալ կայքի լուսանկարի վրա և սեղմեք Edit: Վերջին փակված կայքերի ցանկը և պահպանված կայքերի հասցեները տեսնելու համար  մկնիկը պահեք հավելվածի էջի աջ մասում և ցանկը կհայտնվի:


Հավելվածի կարգավորումները բացելու համար սեղմեք դիտարկչի վերևի աջ անկյունում գտնվող կայծակի նշանի վրա և ընտրեք Options:


Հավելվածի հնարավորություն ունի նաև ցուցադրել այցելված կայքերի մասին վիճակագրական տվյալներ: Յուրաքանչյուր կայքի լուսանկարի ներքևի մասում ցուցադրվում է ձեր կողմից այցելումների քանակը, իսկ ավելի մանրամասն վիճակագրական տվյալներ տեսնելու համար սեղմեք հավելվածի հետևի ֆոնի վրա և ընտրեք Statistics`


Հավելված ջնջելու համար մկնիկի աջ կոճակով սեղմեք կայծակի նշանի վրա ու ընտրեք Delete:
Կատեգորիա: Ծրագրեր | Դիտումներ: 324 | Ավելացրեց: Artur14 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Block title

С помощью этого помощника, Вы сможете быстро составить код своего баннера
Адрес Вашего сайта

Например, http://scripts-for-ucoz.ru/

Адрес картинки для Вашего баннера

Например, http://scripts-for-ucoz.ru/_ld/7/30899974.png
Надпись при наведении мышки на баннер
(Тег TITLE)


Например, Все для вебмастера и его сайта
Ширина баннера

Например, 88
Высота баннера

Например, 31





-->
Կատեգորիա
Խաղեր [91]
Ծրագրեր [140]
Փնտրել
  
     
  
Ժամը
Block title
Մինի Պրոֆիլ
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Подробно
Онлайн
Copyright MyCorp © 2026